Ներքին 10 ամիս առաջ - 12:45 31-12-2025

ՓԾ-ն 2026 մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով․ Կամո Ցուցուլյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ։

Թող գալիք տարին նշանավորվի մասնագիտական նոր ձեռքբերումներով, հաջողություններով և առավել անվտանգ ու արդյունավետ փրկարարական ծառայությամբ։

2025 թվականին Փրկարար ծառայությունը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարեց իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հավատարիմ մնալով կյանքեր փրկելու իր առաքելությանը։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ծառայության ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ ծառայության դժվարությունները գիտակցելու ու համբերատարությամբ կիսելու համար:

Փրկարար ծառայությունը վերափոխված հայեցակարգով և քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ 2026 թվական մուտք կգործի համակարգային բարեփոխումներով, որը կնշանավորվի բարձր պատրաստվածությամբ, համընդհանուր կարողությունների հետևողական և շարունակական զարգացմամբ՝ հանուն առավել անվտանգ ու պաշտպանված հասարակության։

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ տարին լինի առանց արտակարգ իրավիճակների, խաղաղ ու անվտանգ»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում