Ադրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ պատճառը դատական կոլեգիայի խորհրդակցություն է ՀՀ մյուս «մեղադրյալների» գործով։
Նշվում է, որ նիստն անորոշ ժամանակով է հետաձգվել: