Արտաքին 9 ամիս առաջ - 12:33 30-12-2025

Մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին լուրերից. Մոդի

Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից, գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա մոդին X-ում:

«Դիվանագիտական ​​ջանքերի շարունակականությունը ներկայացնում է ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հասնելու ամենաիրատեսական ուղին: Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին կենտրոնանալ այս ջանքերի վրա և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել դրանք», - նշել է Հնդկաստանի վարչապետը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Կիևը դեկտեմբերի 29-ի գիշերը հարձակում է սկսել Նովգորոդի մարզում գտնվող Վլադիմիր Պուտինի պետական ​​նստավայրի վրա, օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Նախարարը նշել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներից զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից