Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:45 29-12-2025

ՔՊ-ի տժժալը ինձ համար կոնկրետ խղճի լռեցում էր. երբ երկրիդ ծերերը սոված են և մրսում են, դու չես տժժա

Երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Փաշինյանի տարածած տեսանյութին, որտեղ նա իր թիմակիցների հետ պարում էր:

«Էստեղ հարցը ուրախանալ և պարելը չէ։ Իհարկե, երբ սիրտդ ուրախ է և տարին փակում ես հաղթանակներով՝ ուզում ես տոնել։

...Անամոթ լինելը ահավոր վիճակ է հոգեպես, բայց առօրյայում շատ հեշտ է այդ լոզունգով ապրելը։ Ուղեղիդ մեջ մի կետ կա՝ անջատում ես ամոթդ, բայց գիտես որ ինքը կա։ Միակ բանը, որ քեզ հիշեցնում է ամոթի մասին՝ դա խիղճդ է։ Օրվա մեջ գոնե 1 անգամ խիղճդ ասում է՝ ամոթ ա։
Իսկ դու ինքդ քեզ արդարացնում ես՝ ինչ եմ արել որ, կամ ուրիշները բա խի են անում, կամ գտնում ես մի հայտնի անամոթի և արդարանում, որ դա ազգի համար է։

Նման անամոթությունը քեզ դուխ է տալիս։ Գտնում ես քեզ պես անամոթների և ինքնահաստատվում։
Այս անամոթությունը շատ է ազդում Հոգուդ, Հավատքիդ… Ագրեսիա է առաջացնում, կամ կեղծ հոգատարություն։

Այս Անամոթության մեջ չկա Աստծուց վախ։ Առողջ երկյուղածություն Աստծուց, բայց դու չես զգում դրա վնասը։

Խղճիդ ձայնը փակելով՝ դու Եկեղեցին ես վնասում։ Մենք էլ Աստծո տաճար ենք, երբ մկրտությունից հետո Աստծո Հոգին իջնում է մեր վրա։ Դու եթե քո Տաճարն ես վնասում՝ կվնասես նաև ողջ շրջապատդ։ Ինչպես անում էի ես տարիներ շարունակ։

ՔՊ-ի տժժալը ինձ համար կոնկրետ խղճի լռեցում էր։ Երբ երկրիդ ծերերը սոված են և մրսում են, դու չես տժժա։ Երեխայիդ ծնունդին կտժժաս, բայց երկիրդ վտանգելուց կամաչես։

Անամոթությունը վարակիչ է։ Եվ ՔՊ-ն վարակել է շատերին։

Տա Աստված՝ մարդիկ հասկանան և լսեն իրենց խղճի ձայնը։ Զոհված հերոսների արյան ձայնը։

Հանձնած Արցախի եկեղեցիների ձայնը։ Սոված ծերերի ձայնը։ Խաղամոլ երիտասարդների ձայնը, անտուն արցախցիների ձայնը, գիտակից հայերի ամոթի ձայնը, զոհված հերոսների ծնողների ձայնը։
Վեջս չին՝ վտանգավոր է։ Աղքատին չես օգնում, երբ անամոթ ես։ Ժողովրդիդ ձայնը չի հասնում քեզ, որովհետև «Ուր որ գնաս» երգի ձայնը շատ բարձր էր… Ուդառնիկի ձայնը չի թողնում, որ լսես Ժողովրդի ձայնը…

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան