Ներքին 10 ամիս առաջ - 17:02 29-12-2025

Հանրությանը կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց վերջին հարցման տվյալները։ Հարցմանը մասնակցել է 1000 հոգի։

Հարցման մեջ ներառված հարցերից մեկը գործիչներից յուրաքանչյուրի հասարակության հոգևոր և հասարակական առողջացմանն ու միասնությանը առաջնորդել կարողանալու հավակնություն հարցն է: Այս առումով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ 7.2 բալով:

Երկրորդ տեղում ըստ ձայների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է՝ 5.7 բալով: Այնուհետև ըստ հերթականության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 5.5 բալ, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ 5.1, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 4.7, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ 4.5, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 3.4, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը՝ 3.3, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2.9, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան՝ 2.8 բալ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2.4 բալ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում