Սպորտ 6 ամիս առաջ - 09:43 28-12-2025

Թիկնիզյանը՝ ազգային հավաքականում հանդես գալու մասին. Թուրքիայի գործոնը առանցքային է եղել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel-ի YouTube ալիքին տված հարցազրույցում մանրամասնել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու իր որոշման դրդապատճառները։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա իր կյանքի ամենաճիշտ և ճակատագրական քայլերից մեկն էր։

Այս մասին գրում է Armsport-ը:

Ընտրության դրդապատճառները

Թիկնիզյանի խոսքով՝ որոշման վրա ազդել են մի քանի գործոններ՝ հոր հետ զրույցները, իրավիճակին կողքից սթափ գնահատականը և հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի հետ շփումները։

«Ես հասկանում էի, որ պատմական հայրենիքի օգտին ընտրություն կատարելով՝ կարող եմ օգտակար լինել, ցույց տալ իմ ցանկությունն ու ձգտումը՝ հավաքականի հետ արդյունքի հասնելու։ Ես ոչ մի անգամ չեմ զղջացել դրա համար, քանի որ դա իսկապես ճակատագրական և ճիշտ որոշում էր»,– նշել է պաշտպանը։

Չկայացած հրավերն ու հիասթափությունը

Ֆուտբոլիստը անկեղծորեն պատմել է, որ նախկինում հույս ուներ հրավեր ստանալ Ռուսաստանի հավաքականից, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։ Նրա համար վճռորոշ է եղել այն փաստը, որ իր անունը բացակայում էր անգամ 50 ֆուտբոլիստից բաղկացած ընդլայնված ցուցակներից, որտեղ տեղ էին գտնում նույնիսկ Ռուսաստանի Առաջին լիգայի (ՖՆԼ) խաղացողները։

«Դա առաջին ազդակն էր, որ ես այդ հավաքականին պետք չեմ, ինձնով չեն հետաքրքրվում, և դռներն ինձ համար փակ են»,– ընդգծել է Թիկնիզյանը։

Թուրքիայի գործոնը

Որոշում կայացնելու հարցում առանցքային դեր է խաղացել նաև Թուրքիայի հավաքականի դեմ սպասվող հանդիպումը։

«Ես հասկացա, որ եթե դու քեզ իսկապես հայ ես համարում և զգում ես քո մեջ հայկական արյունը, ապա նման խաղին պարտավոր ես ներկա լինել՝ անկախ նրանից՝ խաղադաշտում ես, թե պահեստայինների նստարանին։ Վերլուծելով այս ամենը՝ ես հասկացա, որ եկել է Հայաստանում լինելու ժամանակը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2023 թվականին։ Այս ընթացքում Թիկնիզյանն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան