Ներքին 9 ամիս առաջ - 17:06 25-12-2025

Ասում են՝ տունը սրբություն ա, բայց մեր տների արտաքին խնամքին ինչպես ենք վերաբերվում․ Փաշինյան

Մեր իրականության մեջ տունը սրբություն է, բայց եկեք նայենք թե մենք մեր տների արտաքին խնամքին ոնց ենք վերաբերվում։ Ասենք, քո ցանկապատը շուռ եկած, ժանգոտած է, դու դրա հետ պրոբլեմ չունես, իսկ այ դռնից ներս լրիվ ուրիշ է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ աչքով եմ տեսել, պետությունը միլիարդներ է ծախսում երբևէ գոյություն չունեցած ճանապարհ է կառուցում, մարդու ցանկապատի տակով անցնում է, մարդը ալարում է այդ շուռ եկած ցանկապատը ուղղի, մի հատ ձգի և ենթադրենք, 500 դրամանոց ներկով ներկի, բայց տունը սրբություն է։ Էս դեֆորմացիաների հետ մենք պետք է առերեսվենք, որը շատ լուրջ պրոբլեմ է։

Սա պետք է փոխվի, եթե պետությունը իմ տան առաջ 200–300 միլիոն դրամ դնում է, անում է, պետք է մտածեմ, ասեմ՝ լավ, կարող եմ, ասենք, երեք պաչկա «Մարլբորո» քիչ ծխեմ, մի բան էլ ես անեմ, որ երկխոսություն ստացվի։

Միլիարդավոր դրամներով ճանապարհներ ենք կառուցել, լուսավորություն քաշել, եկեք մի հատ մոնիտորինգ անենք, թե քանի մասնավոր անձ է իր ցանկապատը ներկել։ Եթե պարզվի, որ 50% արել է, ես դրանից կերջանանամ, բայց առնվազն վիզուալ տպավորությունը այսպես չի։

Ընդհակառակը, ես ինչքան անցնելիս եմ լինում, տեսնում եմ քանդած տրուբա է անցկացրած։ Առաջին արձագանքը դա է, մտածում են՝ ասֆալտ են արել, բա ի՞նչ անենք, որ մի հատ քանդենք, տրուբա անցկացնենք։ Մենք չենք ընկալում սրա կապը մեր աշխարհաքաղաքական վիճակի հետ, մեր տնտեսական վիճակի հետ, մեր սոցիալական վիճակի հետ։ Կենցաղավարության կրթություն պետք է լինի մեր մեջ»,- ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան