Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:18 24-12-2025

Կարապետյանի գործով կարծիք հայտնած լեզվաբաններն ու գրականագետները հարցաքննվել են. ովքեր են նրանք

Գործարար Սամվել Կարապետյանի խոսքերը վերլուծելու ու նեղ մասնագիտական կարծիք հայտնելու համար քննիչները բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանին երեք ժամից ավելի պահել են Քննչականում:

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել գրականագետներին ու լեզվաբանին, որ մասնագիտական կարծիք հայտնեն՝ արդյոք Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ խոսքերում կոչ կա: Քննչական կոմիտեն եկեղեցու պաշտպանության մասին այս մեկնաբանությունը ներկայացնում է իշխանությունը զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին:

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Նարինե Դիլբարյանի հետ, ով նշեց, որ զարմանալի է այս ամենը, բայց ավելի ոչինչ ասել չի կարող, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում։

«Զարմանալի է, որ մասնագիտական կարծիքի համար մի խումբ մարդկանց կանչել են հարցաքննության։ Գործը դեռ նախաքննության փուլում է, ավել բան չեմ կարող ասել, եթե մանրամասնեմ կստացվի օրենքի խախտում, բայց ես երբևէ օրենք խախտած չկամ»,- նշեց Դիլբարյանը։

Իրավապաշտպան Գոհար Մելոյանն էլ նշեց, որ պարտադիր չէ փորձագետ լինել օբյեկտիվ լինելու համար, առավելևս փորձագետին հարցաքննության կանչելը մասնագիտական կարծիքի համար մտահոգիչ է։

«Նախ՝ որևէ լեզվաբան կամ փորձագետ լինելու անհրաժեշտություն անգամ չկա, որպեսզի մարդը կարողանա օբյեկտիվ կամ թեկուզ անձնական գնահատական տալ Սամվել Կարապետյանի խոսքին։ Ակնհայտ է, որ այնտեղ որևէ կոչ չի կարող դիտարկվել։ Եթե նույնիսկ տվյալ նախադասությունը ներկայացվի առանց հեղինակի նշման, վստահ եմ՝ ցանկացած անաչառ մարդ կհաստատի, որ այն չի պարունակում քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ ենթադրող որևէ կոչ։

Եթե, այնուամենայնիվ, իրավապահ մարմինները փորձագետին հրավիրել են հարցաքննության՝ զուտ իր մասնագիտական գործունեության շրջանակներում տրված գնահատականի պատճառով, ապա սա, մեղմ ասած, մտահոգիչ երևույթ է։ Այն կարող է որակվել որպես քաղաքական նպատակներով պայմանավորված միջամտություն մարդու մասնագիտական գործունեությանը։

Եթե փորձագետը հրավիրվել է հենց Սամվել Կարապետյանի գործի շրջանակներում, ցանկալի կլիներ հստակ հասկանալ հրավերի հիմքը և տրված գնահատականի հետևանքով առաջացած զարգացումները՝ համապարփակ գնահատական ձևակերպելու համար։

Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ տվյալ անձը հետապնդվում է բացառապես այն պատճառով, որ Սամվել Կարապետյանի գործով հանդես է եկել որպես փորձագետ, ապա սա հերթական անգամ ոչ միայն խոսքի ազատության խախտում է, այլև մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և դրա մեջ միջամտելու հստակ դրսևորում»,- նշեց Մելոյանը։

Նշենք նաև, որ հարցաքննվել է նաև Վանո Եղիազարյանը, նրան ոչ միայն հարցաքննել են, այլ նաև խուզարկել ու առգրավել համակարգիչն ու հեռախոսը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է առել հենց Եղիազարյանը՝ նշելով․ «Խուզարկված փորձագետը ես էի, նողկանք զգացի այդ ամենից, միաժամանակ ծիծաղելի էր Քննչականի այդ արարքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան