Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 24-12-2025

Ավինյանի խոսելաձևը նորմալ չի․ Դոկին են ասում, իրանք հոգեպես են Դոկ․ հարցում

Երևանի ավագանու նախօրեի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելուց հետո լեզվակռիվ սկսվեց Տիգրան Ավինյանի և ընդդիմադիր ավագանիների միջև։ Տիգրան Ավինյանը, որը մի քանի անգամ հայտարարել է, որ բետոնե նյարդեր ունի, հունից դուրս եկավ։

«Շատ եք լոճվում, հարգելի գործընկերներ, ու էդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Լավ եմ անում, որ ասում եմ` շատ եք լոճվում։ Ձեր լեզվի ելևէջները մեկ-մեկ խառնում եք։ Մեր համեստությունը, զսպվածությունը, հանգստությունը խառնում եք շատ այլ բաների հետ։ Ինչքան չենք խոսացել, այնքան ավելի եք ոգևորվել։ Նախազգուշացումներ եմ տալիս, բայց դրանք այլ մակարդակների կանցնեն։ Կրկին զգուշացնում եմ ռեպլիկներ թողնողներին, «ապերավատ» լինողներին, ովքեր մտածում են, թե իրենց քուչում են»,- ասաց նա՝ ընդդիմադիրներին հորդորելով ավելի զուսպ լինել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում օգտագործում է լոճվել, ապերավատ բառերը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Էս երկրում նորմալ բա չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ նորմալ չէ։ «Ոչ մի բան էլ նորմալ չի։ Վապշե նորմալ չի ոչ մեկի խոսելաձևը, մենակ Դոկին են ասում, իրանք հոգեպես են Դոկ, բայց Դոկը պարզ ա խոսում ամեն ինչը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Տիգրան Ավինյանն իրավունք չունի նման ձևով խոսել։ «Իհարկե ոչ, ինքը կիրթ տղա ա, իրավունք չունի նման ձև խոսել»,- ասաց նա։

«Նորմալ չի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան