Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 19:26 24-12-2025

Ռուսական կողմը պնդում է՝ Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու է ոչնչացվել

ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի վրա թռչող երկու անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի վրա թռչող երկու անօդաչու են ոչնչացրել», – գրել է Սոբյանինը Max–ում։

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ անօդաչուի բեկորների ընկնելու վայրում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։