Արտաքին 6 ամիս առաջ - 17:18 24-12-2025

Պապոյանն ու Յոել Լիոնը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։

Նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները և հրավիրել է Յոել Լիոնին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից