Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 21:27 23-12-2025

Փաշինյանի իշխանության պահպանմանը միայն Ալիևն է աջակցում, շնորհակալ չլինի՞

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին։ Այդպես էլ ասել է․ «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց․
«Քաղաքական միակ գործիչը, որ աշխարհում գոյություն ունի, որ նպաստում է գործող իշխանությունների պահպանմանը, Ալիևն է։ Ինչու՞ պետք է շնորհակալ չլինի։ Նագերիների մասին ոչինչ էլ չի ասելու, հակառակը՝ ամեն օր մի նոր բան է հորինելու․ մի օր ցորեն, մի օր նավթ, մի օր մեխ։ Որ թեմա էլ չլինի, կհորինեն։ Այսօրվա Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են մեր թշնամիների շահերը՝ Ադրբեջանի և Թուրքիայի, և դրա համար ձոները և շնորհակալություններ են հայտնում Էրդողանին ու Ալիևին։ Օրինակ՝ որևէ հայի, որը նպաստում Հայաստանում, աշխատում է, կատարում է իր պարտականությունները, հարկեր է վճարում, շնորհակալություն հայտնած կա՞։ Բայց թշնամիներին շնորհակալություն ենք հայտնում, որովհետև նրանք են օգնում իրենց իշխանությունը պահել»։

Այսպիսով, հարկ է արձանագրել, որ Փաշինյանը շնորհակալ է այն Ալիևին, որի պատճառով այսօր 5000 տղաներ չկան, ով մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ։

Ալիևին, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարածին նոր կոչում ու պաշտոն է շնորհում։ Ալիևին, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան