Ներքին 6 ամիս առաջ - 20:56 23-12-2025

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել են հայ գերիների խնդրին

ԱԺ-ից հայտնում են, որ «Հայաստան» խմբակցության անդամները Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ են հանդիպել։

Հաղորդագրությունում նշված է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը և Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:

Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարևորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին:

Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:

Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը