Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
2018 թվականն էր եթե չես սխալվում, Քաղաքաշինության կոմիտեն բերել էր կառավարության որոշման նախագիծ Պետական համալիր փորձաքննության ստեղծման մասին։ Ես նոր էի նշանակվել (երեւի 2-3 ամիս) ու փորձում էի բացատրել նախարարական կոմիտեին, որ չենք կարող պահել թե՛ պարզ (ոչ պետական լիցենզավորված) փորձաքննության ինստիտուտը, թե՛ մտցնենք պետական փորձաքննության ինստիտուտը։
Կոմիտեի այն ժամանակվակ ղեկավարությունը մի բան լսել էր (նաեւ ինձանից, քանի որ դա առաջարկել էի դեռ 2017 թվականին, երբ Գիլիոտին կոչվող հիմնարկությունում քաղաքաշինության բնագավառն էինք բարեփոխում), բայց այդպես էլ չէր հասկացել ինչ նկատի ունենք։
Այն ժամանակ փոխվարչապետ Ավինյանն, ով ըստ օդում կախված լուրերի ծանր էր տարել իմ նշանակումը կադաստրում որը շրջանցել էր իրեն, պնդեց որ դա կարեւոր է ու անցկացրեցին։ Մի կողմ եմ թողնում այդ ինստիտուտի չկայացվածության մասին բոլոր հետագա քննարկումներն, մասնագիտական շրջանակների դժգոհությունն այս տարինների ընթացքում, ինչպես նաեւ կոռուպցիոն մեծ ռիսկեր ունեցող չինովնիկական գործընթացները։
Այս պահին միայն ուզում եմ ֆիքսել, որ Ավինյանն այդ օրը թայֆայական մտածողությամբ մի փոս փորեց, որի մեջ հիմա ինքն ընկել է երկու ոտքով. արդեն երկու տարի է չի կարողանում սկսել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը։
Հ.Գ. - Որ այսպես անկեղծացել եմ, ասեմ նաեւ, որ 2019 թվականի ազգային ժողովի նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ, որին չգիտես ինչու ինձ էլ էին կանչել, ես եմ համոզել, որ մետրոյի կայարանի կառուցումը պետք չի կոնկրետ նշել։ Իսկ այն ինչ կատարվեց հետո, գիտեք բոլորդ...