Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:41 30-06-2025

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծն ունենք, պետք է որոշենք՝ ինչ ճանապարհով ենք գնում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստացված է։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շատ կարևոր աշխատանք են ամփոփում, Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքները ամբողջապես ընդունված են, փորձաքննությունները բոլորը անցած են․ «Հաջորդ թիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը։ Մեր հիմնական նպատակն է ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը, այսինքն շինարարությունը սկսել, ինչքան հնարավոր է շուտ։ Հետևապես մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի պրոցեսները, այդ ճանապարհով պետք է գնանք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը