Ներքին 8 ամիս առաջ - 18:50 23-12-2025

Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել է Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։
Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ ընդգծելով դրա դերը տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործում։

Կարևորվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումներին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և ՄԱԿ-ի COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին