Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 22-12-2025

Ինձ ձեռք ա տալիս, որ Ադրբեջանից բենզինը գալիս ա․ էժան ա, մենք էլ օգտվում ենք․ հարցում

ՀՀ կառավարությունը հայտնել է, որ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։

«Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում», - նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը Ադրբեջանից ուղևորվել դեպի Հայաստան: Չնայած, որ հայկական կողմը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին ու առևտուր է անում, հայ ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բանտում և նրանցից շատերին սպառնում է նույնիսկ ցմահ ազատազրկում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանից բենզին է ներկրվում, այն դեպքում, երբ Բաքվում դեռ հայ գերիներ կան»։

«Երևի ոչ, որովհետև մեր գերիներն արդեն պատանդ են, ճիշտ չի դա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե ժողովուրդը դրանից շահում է՝ կարելի է։ «Եթե հարմար ա մեր կառավարությանը և ժողովուրդը շահում ա, կարելի ա։ Գերիների հարցը թող լուծեն ուրիշները։ Իհարկե ինձ ձեռք ա տալիս, որ բենզինը գալիս ա, նավթը գալիս ա, մենք էլ օգտվում ենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հայերի կեսը թուրք են դարձել։ «Ոչ, իհարկե։ Էդ նույն «Սոկարը» իրանց կառավարությունն է ֆինանսավորում, զենք է առնում ու հայերին սպանում։ էդքան հայ սպանեցին ու հայերին էլ բերդում պահում են։ Հիմա էլ մարդիկ կան, որ ասում են՝ շատ լավ ա էժան բենզին ա, ուր ա, չկա բարոյականություն, ընգել ա։ Հայերի արդեն կեսը թուրք են դարձել»:

«Ոչ, չեմ ընդունում ու երբեք էլ չեմ ընդունի ադրբեջանցիներին և մեր բռնած քաղաքականությունն էլ ես համարում եմ սխալ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի