Արտաքին 6 ամիս առաջ - 13:08 22-12-2025

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈՒ գեներալ. Euronews

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է բարձրաստիճան զինվորական, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, հայտնում է Euronews-ը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում։

Նախաքննության տվյալով՝ գործի է դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները։ Պաշտոնյաները չեն բացառում ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը։

Հարուցվել է քրեական գործ։ Հարցաքննվում են վկաներ և ականատեսներ, ինչպես նաև ուսումնասիրվում են տեսախցիկները։։

Սա Մոսկվայում առաջին նման միջադեպը չէ 2022 թվականի սկզբին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր։

Կիևը դեռևս չի մեկնաբանել իրեն ուղղված կասկածներն այս դեպքի կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից