Ներքին 6 ամիս առաջ - 11:20 22-12-2025

Կամո Արեյանը բավարար գնահատեց ձնամաքրման համար նախատեսված ռեսուրսները

Ձնամաքրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում կազմվել են ձմռան ամիսներին սանմաքրման աշխատանքների պլանն ու միջոցառումների ցանկը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցությանը մանրամասն քննարկվել են աշխատանքների սխեման ու գործողությունների ժամանակացույցը։

«Այս պահին ներգրավված է տարբեր տրամաչափի 241 տեխնիկա, որից 216-ը Երևանի աղբահանության ու սանմաքրման հիմնարկին է պատկանում, 25-ը «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին։ Տեղում աշխատանքների կազմակերպման, վերահսկման ողջ պատասխանատվությունն իրականացնելու են վարչական շրջանների ղեկավարները, իսկ երթուղիների ցանցի ու ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է»,-ներկայացրեց Արեյանը՝ ներկա դրությամբ բավարար գնահատելով առկա ռեսուրսները։ Նա մտահոգություն հայտնեց, որ դեռևս ամբողջությամբ չեն ծանուցվել այն տնտեսավարողները, որոնք Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն՝ պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրել իրենց կցված հարակից տարածքներն ու մայթերը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 9088 տնտեսվարողներից ծանուցում է ստացել 4186-ը։ Արեյանը խնդրեց քաղաքապետին համապատասխան հանձնարարական տալ ծանուցումներն իրականացնելու և խստագույն հսկողություն սահմանելու համար։ Բացի այդ՝ նա կարևորեց նաև հսկողությունն ավտոլվացման կետերի նկատմամբ, որտեղից փողոց հոսող ջուրը հանգեցնում է սառցակալման և պարեկների ու ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների կողմից լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտության։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից