Ներքին 5 ամիս առաջ - 11:09 20-12-2025

Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ. Ֆրենկ Փելոնը հայանպաստ օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մուտք է արվել «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Օրինագիծը համահեղինակել են Ներկայացուցիչների տանը Նյու Ջերսիի 6-րդ ընտրատարածքը ներկայացնող դեմոկրատ Ֆրենկ Փելոնը եւ Ֆլորիդայի 12-րդ ընտրատարածքը ներկայացնող հանրապետական Գուս Բիլիրակիսը։ Նրանց հետ օրինագիծը ներկայացրել են եւս վեց կոնգրեսականներ, ընդ որում՝ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական։ Այս մասին հայտնում են Փելոնի գրասենյակից։

Մասնավորաբար, «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ»-ը ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է Կոնգրեսին տեղեկացնել, երբ Ադրբեջանը «զգալի քայլեր» ձեռնարկած կլինի ներքոգրյալի ուղղությամբ․

ա/ Հայաստանի ինքնիշխան տարածքից զինված ուժերն ամբողջապես դուրս բերելու համար,
բ/ առանց նախապայմանների հայ գերիներին ազատ արձակելու համար,
գ/ Հայաստանի հանդեպ թշնամության մեջ ներգրավվելը դադարեցնելու համար,
դ/ Լեռնային Ղարաբաղում իրենց տներ էթնիկ հայերի վերադարձի իրավունքը ճանաչելու եւ տարածաշրջանում հայկական մշակութային եւ կրոնական կոթողների պահպանումը հանձն առնելու համար։

Հակառակ դեպքում․․․ Եթե նախագահը չհայտնի, որ Բաքուն այս ուղղությամբ «զգալի քայլեր» է ձեռնարկել, գործի կդրվեն օրենքի այլ դրույթներ։

ա/ Հայաստանի պաշտպանական երկարաժամկետ կարիքների բացերի եւ Ադրբեջանի կողմից բխող սպառնալիքների գնահատման նպատակով Հայաստանին տրամադրվող ԱՄՆ անվտանգային օժանդակության համապարփակ վերանայման պահանջ,
բ/ Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի կասեցման արգելափակում՝ այդպես ուժի մեջ թողնելով Ադրբեջանին ԱՄՆ աջակցության համար գոյություն ունեցող օրենսդրական արգելքները։

«Միացյալ Նահանգները աչք չի փակի» «Չափից երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանին թույլատրվում է անպատժելիությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը, իրականացնել մարդու իրավունքների սահմռկեցուցիչ խախտումներ եւ սպառնալ հայ ժողովրդին։ Մեր օրինագիծը մեծ քայլ է ճիշտ ուղղությամբ, որը վերջապես հաշվետվողականության կկանչի Ալիևի ռեժիմին՝ մարդկայնության դեմ շարունակական հանցագործությունների եւ տարածաշրջանում տեւական խաղաղության դեմ սպառնալիքների համար»,- իր գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Փելոնը։

Ինչպես Փելոնը, համահեղինակ Բիլիրակիսը նույնպես կիրառել է «շարունակական» բառը, երբ խոսել է Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության դեմ սպառնալիքների մասին։ «Այս օրենսդրությունը հղում է հստակ ուղերձ, որ Միացյալ Նահանգները աչք չի փակի ագրեսիայի, մարդու իրավունքների խախտումների կամ էթնիկ հայերի բռնի տեղահանության նկատմամբ», – ասել է Բիլիրակիսը։ Հայերի բարեկամ մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես ասել է, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ շարունակական է։ Հիշատակելով հայ պատանդներին եւ հայկական մշակութային ու կրոնական կոթողների ոչնչացումը՝ նա պնդել է, որ «լուրջ արձագանք» է անհրաժեշտ։

Շերմանն ասել է․ «Սահմանային անվտանգությունն ամրապնդելու եւ արդար ու տեւական խաղաղության ձգտման ճանապարհին Հայաստանն արժանի է հուսալի գործընկեր ունենալ»։
Խախտումների եւ հայաստանյան ինքնիշխանության դեմ թշնամական գործողությունների շարունակականության մասին է խոսել նաեւ դեմոկրատ ներկայացուցիչ Դեյվիդ Վալադաոն։

Այլ մանրամասներ «Այս երկկուսակցական օրենսդրությունը նախատեսում է ամրապնդել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը՝ զուգահեռաբար հաշվետվողականության կանչելով Ադրբեջանի կառավարությանը շարունակական ագրեսիայի եւ մարդու իրավունքների խախտումների համար»,- ասված է Փելոնի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան