Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:07 19-12-2025

Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ և չունի որևէ տնտեսական հիմնավորում. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունները մեծ ոգևորությամբ «ավետում են» ադրբեջանական բենզինի ներմուծման մասին։ Կարիք չկա անդրադառնալու գործարքի քաղաքական կողմին, որը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում շահավետ է բացառապես Ադրբեջանի համար։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Մեր հասարակությունում տարածված է թյուր կարծիք, թե ադրբեջանական բենզինը շատ էժան է, և դրա ներմուծման դեպքում Հայաստանում նույնպես բենզինի գինը կնվազի։ Իհարկե, չի կարելի բացառել, որ քաղաքական նպատակներով, Ադրբեջանը մեզ նույնիսկ անվճար բենզին տրամադրի, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Եվ այսպես՝
Ադրբեջանը չի համարվում բենզին արտահանող երկիր։ 2025 թվականի առաջին կիսամյակում այն արտահանել է ընդամենը 5 400 տոննա բենզին՝ մոտ 3,5 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Այդ ծավալից 2 300 տոննա արտահանվել է Աֆղանստան, 1 100 տոննա՝ Վրաստան, իսկ 2 000 տոննա՝ Թուրքիա։ 2024 թվականին Ադրբեջանը ընդհանրապես բենզինի արտահանում չի իրականացրել։ Արտահանվող ամբողջ ծավալը ռեգուլյար տեսակի բենզին է։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը իր ներքին կարիքների համար ներմուծում է պրեմիում տեսակի բենզին։ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ներմուծվել է 121 200 տոննա բենզին, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի է՝ մոտ 103 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Ներմուծման 61%-ը իրականացվել է Ռուսաստանից, ինչպես նաև՝ ԱՄԷ-ից, Ռումինիայից, Բելառուսից, Բուլղարիայից և Վրաստանից։

Այսպիսով, Ադրբեջանը մոտ 13 անգամ ավելի շատ բենզին է ներմուծում, քան արտահանում (կես տարվա հաշվարկով)։

Ադրբեջանում արտադրվող բենզինը գրեթե ամբողջությամբ ռեգուլյար տեսակի է։

Վրաստանի բենզինի ներմուծման հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, Ռումինիան և Բուլղարիան։

Հայաստանը նույնպես բենզին է ներմուծում Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։

Տարածաշրջանի երեք երկրներն էլ բենզին են ներմուծում նույն հիմնական մատակարարներից՝ Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Եթե Ադրբեջանից բենզինի ներմուծումը լիներ տնտեսապես շահավետ, առաջին հերթին դա կիրականացներ հարևան Վրաստանը, որը տվյալ հարցում չունի որևէ քաղաքական, տնտեսական կամ ենթակառուցվածքային խոչընդոտ։

Հետևաբար, վերը նշված փաստերը ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ և չունի որևէ տնտեսական հիմնավորում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից