Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 19-12-2025

Թշնամուց ո՛չ նավթ ա պետք վերցնել, ո՛չ հաց, իրենք Հայաստանը կվերացնեն. հարցում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ քննարկվում է Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հաստատել է, որ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկվել է այդ հարցը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ի՞նչ կփոխվի ձեր կյանքում, եթե Հայաստանը սկսի Ադրբեջանից նավթ ու նավթամթերք ներկրել»։

Քաղաքացիների արձագանքները հիմնականում բացասական էին։ Շատերը նույնիսկ չէին ցանկանում լսել «Ադրբեջան» բառը և հրաժարվում էին պատասխանել հարցին։

Տարեց մի պապիկ կասկածի տակ դրեց անգամ նավթի պատկանելիությունը․ «Ադրբեջանի նավթն ա՞ դա։ Ո՞վ ասաց, որ Ադրբեջանինն է։ Դա ընդերքինն է»։

Մեկ այլ անցորդ կտրուկ գնահատական տվեց․ «Շատ վատ կլինի»։

Մի պապիկ ավելի երկար մեկնաբանեց՝ պատմական ու քաղաքական դիտարկումներով․ «Հայաստանը կվերացնեն։ Ամեն ինչ անում են, որ… Ղժում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ»,– ասաց նա, ապա հավելեց՝ հակահայկական է, հակաազգային է։

Զրույցի ընթացքում նա սկսեց խոսել նաև հայոց ազգային գաղտնիքների, այբուբենի և անգամ Մենդելեևի մասին։

Մի կին ևս նշեց․ «Ոչ մի լավ բան չի լինի»։

Մի տղամարդ շեշտեց․ «Թշնամուց ոչ մի բան պետք չի վերցնել՝ ոչ նավթ, ոչ հաց։ Իրանք մեր համար թշնամի են»։

Հարցվածներից մի կին ասաց՝ միայն դրականն է տեսնում. «Մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել, չի էլ փոխվի։ Ավելի լավ՝ մի հոգուց չենք գնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան