Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:32 19-12-2025

Ալիևի համաներումը հայ գերիների վրա կտարածվի՞. փորձագետները լավատես չեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» շրջանակում հանդես է եկել համաներման մասին օրենքի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրինագծի համաձայն՝ համաներումը կարող է տարածվել տարբեր շրջանակների անձանց վրա, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց, զոհված կամ անհայտ կորածների մերձավոր ազգականների, ինչպես նաև որոշ սոցիալական խմբերի ներկայացուցիչների՝ կանանց, 60 տարին լրացած անձանց, հանցագործության պահին անչափահասների և այլոց։

Նախագծով նախատեսվում է նաև, որ ոչ ծանր կամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկված մի խումբ անձինք կազատվեն պատժից։
Նշվում է, որ համաներումը կարող է վերաբերել ավելի քան 20 հազար մարդու։
Համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսին։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց սահմանադրագետ Արա Ղազարյանի հետ, ով նշեց, որ արդյոք 20 հազար բանտարկյալ կա այդ երկրում, համեմատության համար նշելով, որ Հայաստանում բանտարկյալների թիը հազիվ 2500 լինի։

«Ի տարբերություն դրա՝ համաներումը իրավական գործընթաց է, որը ընդունվում է ներկայացուցչական մարմնի՝ օրինակ Ազգային ժողովի կողմից, և տարածվում է ավելի լայն խմբերի վրա։

Եթե խոսքը ներում շնորհելու մասին է, ապա հնարավոր է, որ այն կիրառվի Ադրբեջանի բանտերում պահվող Հայաստանի ազգությամբ քաղաքացիական անձանց մի մասի նկատմամբ․ ենթադրաբար՝ առավելագույնը 5 անձի։ Սակայն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների՝ շուրջ 15 անձի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի դեպքում, որոնց դատավարությունը դեռ շարունակվում է, նման տարբերակն առայժմ քիչ հավանական է թվում։

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Ալիևը, որպես նախագահ, ցանկացած պահի կարող է ներում շնորհել՝ առանց այն կապելու համաներման լայն գործընթացի հետ։

Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ իրականացվող դատավարություններին, ապա այստեղ երկրորդ կարծիք գրեթե չի կարող լինել․ դրանք ակնհայտորեն քաղաքական հետապնդման դրսևորումներ են։ Դատական գործընթացների միջոցով փորձ է արվում հիմնավորել այն թեզը, թե Հայաստանը վարել է ագրեսիվ պատերազմ Ադրբեջանի դեմ, և այդ դատական ակտերը հետագայում ներկայացնել որպես «պատմական փաստ»։ Սա հստակ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է»,- նշեց Պողոսյանը։

Իսկ այս մասին Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը, Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ բացառում է համաներման տարածումը հայերի վրա ու այն անվանեց հակահայկական։

«Ծանոթացել եմ տեքստին և կարող եմ միանշանակ ասել, որ այն որևէ կերպ չի տարածվում հայերի վրա։ Այն վերաբերում է այն անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և իրենց ձևակերպմամբ՝ «ազատագրել են հողերը», ինչպես նաև ներգրավված են եղել «հակաահաբեկչական գործողություններին»։ Սա, ըստ էության, ուղղված է հայերի դեմ իրականացված գործողություններին մասնակցած անձանց պաշտպանությանը։

Տվյալ համաներումը ծառայում է որպես բռնի տեղահանություն իրականացրած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին պատասխանատվությունից ազատելու միջոց։ Իր բնույթով այն հակահայկական է և որևէ կերպ չի կարող տարածվել հայերի նկատմամբ։ Մարդասիրության որևէ դրսևորում հայերի նկատմամբ այստեղ չի նկատվում, ընդհակառակը՝ խրախուսվում են հայերի դեմ գործողություններ իրականացրած անձինք, այդ թվում՝ նրանց ազատելով պատժից և իրավական պատասխանատվությունից։

Այսպիսով, տվյալ քայլը ոչ միայն չի նպաստում արդարության կամ հաշտեցման գործընթացներին, այլ նաև ունի հստակ քաղաքական և հակահայկական ուղղվածություն»,- նշեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան