Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:57 03-12-2025

Հայ-թուրքական սահմանը բացվու՞մ է․ թյուրքագետը լավատես չէ

Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը հավելում է, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները դեռևս մեկնաբանություն չեն տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր՝ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Oragir.News–ը այս հարցի շուրջ զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Վերջինս ընդգծեց, որ հայ–թուրքական սահմանի բացումը առանց ադրբեջանական նախապայմանների անհնար է.

«Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կատարվեն թուրք–ադրբեջանական բոլոր կամ գրեթե բոլոր նախապայմանները։ Թուրքական կողմը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը․ թե՛ արտգործնախարարի, թե՛ այլ պաշտոնյաների հայտարարությունները հենց դրա մասին են։ Կարող են տարբեր վայրերից տարբեր արտահոսքեր կամ վերլուծություններ հայտնվել, բայց մի բան հստակ է՝ վերջին 30 տարիներին թուրքական նախապայմանների քաղաքականությունը չի փոխվել։

1990-ականներից սկսած՝ ԵՄ–Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ու սահմանի բացման հարցը միշտ պայմանավորված են եղել նախապայմաններով, որոնց մի մասը կապված է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ։ Բացի դրանից, չի բացառվում, որ Թուրքիան մինչև իր վերջնական նպատակներին հասնելը իրականացնի իմիտացիոն, ոչ էական քայլեր։ Այդ քայլերը թույլ կտան Թուրքիային ներկայացնել իրեն որպես կառուցողական կողմ, իսկ Հայաստանի իշխանություններին՝ պնդել, թե իրենց այսպես կոչված դիվանագիտությունը արդյունք է տալիս։ Նման իմիտացիոն քայլերի օրինակ կարող է լինել, օրինակ, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու կամ երկաթուղու գործարկման ուղղությամբ քայլերը։

Ես շարունակում եմ համոզված լինել, որ լիարժեք սահմանի բացում և հարաբերությունների հաստատում կարող է լինել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կատարի թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները։ Այդ նախապայմաններից այսօր երկու առանցքային կետ կա՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը իր տարբեր ատրիբուտներով և Ադրբեջանի հետ՝ այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը ադրբեջանական թելադրանքով։ Միայն այս երկուսի իրագործումից հետո կարելի է ակնկալել սահմանի բացում։ Բայց այստեղ առաջանում է նաև հռետորական հարց՝ այդ ամենը բավարարելուց հետո ո՞ւմ է պետք այդ բացված սահմանը»։

Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե նման քննարկումները կարող են թուրքական կողմից լինել Փաշինյանի վերարտադրությունը ապահովող սցենարի մաս, Մելքոնյանն արձագանքեց․

«Ամենայն հավանականությամբ՝ հենց այդպիսի սցենար է հնարավոր։ Թուրքիան կարող է անել որոշ քայլեր, որոնք Հայաստանի իշխանություններին հնարավորություն կտան ներկայացնելու իրենց քաղաքականությունը որպես արդարացված։ Թուրքական քաղաքականությունը շատ պրագմատիկ է, և ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը առավելագույնս ձեռնտու է Թուրքիային։ Չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները կզլանան օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից։ Հետևաբար, չի կարելի բացառել, որ թուրքական կողմը դիմի որոշ քայլերի, բայց դրանք կլինեն իմիտացիոն, խորհրդանշական ու ոչ էական՝ թույլ տալով Հայաստանի իշխանություններին խոսել խաղաղությունից, ապաշրջափակումից, հարաբերությունների հաստատումից և դա օգտագործել նախընտրական քարոզարշավում»։

Այսպիսով, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ընդգծում է, որ հայ–թուրքական սահմանի լիարժեք բացումը հնարավոր է միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և հայ–ադրբեջանական, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի թելադրանքով ստորագրելու պարագայում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար