Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 19-12-2025

Ադրբեջանն ու Թուրքիան են մեր թշնամին․ Նիկոլը գիտի, բայց խեղաթյուրում է․ հարցում

«Պետությունը հասունանում է այն պահին, երբ հասկանում է, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ: Երբ դու դա ասում ես, կենտրոնանում ես միայն քո ու քո կայացնելիք որոշումների վրա»: Այս մասին Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ասում ես, որ չկան բարեկամներ ու թշնամիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո ու քո անելիքի ու քո որոշումների վրա, իսկ երբ այլ տրամաբանությամբ ես մտածում, անընդհատ մտածում ես, թե ոնց անեմ, որ էս մեկը էն որոշումը կայացնի, մյուսը՝ էն մեկը, ու դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ են օգտագործում՝ էն մեկն իր համար, էն մեկն իր համար ու բոլորն իրենց համար ու միակը, որ դու քեզ չես օգտագործում, դու ես»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանն ընդհանրապես չունի թշնամի և բարեկամ պետություններ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ Փաշինյանի ամեն ասածի հետ համաձայն են։

«Ոչ, համաձայն չեմ։ Իրա ասածները մեկնաբանելու կարիք էլ չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանի ամենամեծ թշնամին թուրքն է։ «Մեր ամենամեծ թշնամին թուրքն ա։ Իմ ծնողները տուժել են, ես տուժել եմ, հիմա էլ պիտի՞ գան Երևան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է իրականությունը։ «Ճիշտն ասած ես լրիվ դեմ եմ իրա ամեն խոսքին, քայլին, իրա պահվածքին։ Ես ամաչում եմ, որ նման վարչապետ ունեմ։ Ադրբեջանն ու Թուրքիան են մեր թշնամին, Փաշինյանը գիտի, բայց խեղաթյուրում է»,- ասաց նա։

«Ոչ համաձայն չեմ։ Փաշինյանը մեր օրենքներին չի տիրապետում և Սահմանադրությունն ուզում ա խախտի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան