Ներքին 10 ամիս առաջ - 22:26 18-12-2025

Գերագույն հոգևոր խորհրդի նիստին զեկույց եմ ներկայացրել Եկեղեցու իրավունքների միջազգային պաշտպանության մասին. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով այսօր մասնակցել եմ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, որի ընթացքում զեկույց եմ ներկայացրել Հայոց Եկեղեցու իրավունքների միջազգային պաշտպանության մասին։

Նիստը սկսելուց առաջ զրուցել եմ լրագրողների հետ: Նշել եմ, որ ինձ և մեր քաղաքացիների մեծամասնությանը հոգնեցրել են Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները մեր եկեղեցու նկատմամբ, դրանք Վարչապետի լիազորություններից չեն բխում և արգելված են մեր օրենքներով ու սա արդեն պայքար է Հայոց պետականության դեմ, քայքայում է մեր դիմադրողականությունը։

Մեզ պետք է այնպիսի պետություն, որտեղ իշխանության ղեկավարն առաջնորդվում է բացառապես օրենքով, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին հանուն իր անձնական և քաղաքական շահերի, իսկ եկեղեցու ներկայացուցիչները չունեն որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու կամ այդպիսի հայտարարություններ անելու կարիք։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի