Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:47 18-12-2025

Վարչապետը խանութ փակելու իրավունք չունի․ Փաշինյանի հրամանն ապօրինի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում կոշտ հայտարարություն է արել Երևանում գործող խանութներից մեկի վերաբերյալ՝ պահանջելով այն փակել։

«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը։ Էդ խանութում առևտուր չպետք է լինի։ Մինչև իմ անձնական թույլտվությունը չլինի, էդ խանութը չպիտի բացվի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը»,- ասել է նա։ Փաշինյանի դժգոհության պատճառը եղել է այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները տվյալ խանութում առևտուր անելիս բախվել են խնդրի։ Նրանց ասել են, թե նույն ապրանքը կանխիկ վճարման դեպքում մեկ գին ունի, իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ մեկ այլ։ «Ի՞նչ է նշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա, առևտուր անի, ասեն՝ «դե, ընգեր ջան, սենց ա մեր մոտ»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն վարչապետի այս հայտարարությունը իրավաբանական տեսանկյունից կասկածներ է առաջացնում՝ ո՞վ կարող է փակել խանութը։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Արսեն Բաբայանի նկատեց, որ վարչապետի խոսքը պարզապես դժգոհություն չէ, այլև կասկած՝ պետության գոյության մասին. «Իր խոսքում վարչապետը կասկած է հայտնում՝ մենք պետություն ունե՞նք, թե՞ չունենք»։

Նրա գնահատմամբ՝ երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «իմ հսկողությամբ, իմ պատասխանատվությամբ կգնաք ու կփակեք խանութը», ապա դա նշանակում է, որ որոշումներն ընդունվում են ոչ թե օրենքով, այլ մեկ մարդու կամքով։


«Պետությունն այդպես չի աշխատում։ Պետությունն ունի օրենքներ, կարգեր, ընդունված կանոններ։ Եթե իշխանության գլխին կանգնած մարդը խնդիր է լուծում այս մեթոդներով, նշանակում է՝ մենք իրավական պետություն չունենք»,- նշեց իրավաբանը։

Բաբայանը հիշեցրեց, որ իրավական պետությունում նման խախտումների դեպքում գործում է հստակ մեխանիզմ. «Կան հարկային մարմիններ, որոնք կազմում են վարչական արձանագրություն։ Օրենքով՝ առաջին խախտման դեպքում խանութ փակելը նախատեսված չէ։ Սկզբում տուգանք է կիրառվում, հետո՝ ավելի խիստ պատասխանատվություն, և միայն պարբերական խախտումների դեպքում կարող է հարց առաջանալ խանութը ժամանակավոր փակելու մասին»։

«Սա խոսում է դիկտատորական կառավարման ձևի և պետություն չունենալու մասին»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան