Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 18-12-2025

Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները դավաճաններ են․ հարցում

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վեհափառին հրաժարականի պահանջ ներկայացրած 10 եպիսկոպոսները հանրությանը կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գալ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով»՝ պնդելով, որ սա այլևս «դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։

Հայտարարությունից հետո հանրությանն լայն շերտերն այս հոգևորականներին տիրադավ ու դավաճան անվանեցին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․ «Նիկոլ Փաշինյանին միացած ու Վեհափառին հրաժարականի պահանջ ներկայացրած 10 եպիսկոպոսներին տիրադավ ու դավաճան համարո՞ւմ եք»։

Հարցմանը մասնակցած քաղաքացիները հիմնականում իրենց աջակցությունն էին հայտնում Վեհափառ հայրապետին։

«Վեհափառը պետք է մինչև վերջ պայքարի»,- ասաց մի տղամարդ։

«Այո, դավաճան եմ համարում։ Մնացածը դուք գիտեք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Տարեց մի կին էլ հետյալ կերպ պատասխանեց․ «Ես ոչ մեկին դավաճան չեմ համարում, որովհետև ով ինչ ուզում՝ անում ա․ կեսը՝ հասկանալով, կեսը՝ չհասկանալով»։

Մի կին էլ հայտարարեց, որ Վեհափառին չի ընդունում, մեկ ուրիշն էլ պատասխանեց, որ 10 եպիսկոպոսներին դավաճան չի համարում։

«Ոչ, չեմ համարում։ Եպիսկոպոսը, ով ժխտել է ուխտը, պիտի հեռանա, բայց ոչ բոլոր մեթոդներին եմ կողմ։ Դավաճանությունը պետք է այլ տեղերում փնտրենք»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ հարցը կարևոր չհամարեց. «Սա առաջնային հարց չէ։ Ավելի կարևոր է անվտանգությունը, թոշակառուների վիճակը»։

Հարցախույզի ընթացքում մի կին էլ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե կառավարությունը թոշակները 10 հազար դրամով բարձրացնի, ապա թոշակառուները չեն իմանա, թե ինչպես ծախսեն այդ գումարը։

«Նոր տարին գալիս ա, դեղերից ամեն մեկը 4500 դրամ ա։ Էդքան քուչեքն ենք ընկել իրա համար։ Ո՛չ ամոթ ունի, ոչ՛ աբուռ»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան