Ուղիղ եթեր
Միտք Ներքին 5 ամիս առաջ - 10:00 18-12-2025

Ի՞նչ զարգացում կունենա վեհարանի ուղղությամբ այսօրվա գրոհը

Լարված օր է կանխատեսվում դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Գարեգին Բ-ի հրաժարականն ակնկալող եպիսկոպոսները հանրահավաք են հրավիրել Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու» պահանջով։

«Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- դեկտեմբերի 17-ին հայտարարել են Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ։

Ի՞նչ զարգացում կունենա Վեհարանի ուղղությամբ կազմակերպվող առաջին գրոհը։

Կանխատեսելի է, որ ոստիկանության և ԱԱԾ-ի ամբողջ անձնակազմն այսօր կլինի Էջմիածնում։ Եպիսկոպոսների կոչին կարձագանքեն ու կազմակերպված կմասնակցեն հանրահավաքին նաև որոշ ՔՊ-ականներ, կմոբիլիզացվի վարչական ռեսուրսը, կգան Փաշինյանին սատարող որոշ ուժերը, ինչպես նաև՝ կհավաքվեն պատեհապաշտները։

Սա Վեհարանի վրա կազմակերպվող գրոհի մասնակիցների մոտավոր համապատկերն է։ Այսինքն՝ մի քանի հազար ոստիկաններից զատ՝ ներկա կլինեն նաև մի քանի հարյուր քաղաքացիներ։ Հիմնական կարգախոսը լինելու է «Վեհարանը՝ վեհի»։

Սպասվում է նաև, որ հազարավոր քաղաքացիներ էլ կկանգնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության դիրքերում։ Այստեղ կարող են հավաքվել ոչ միայն եկեղեցու սպասավորները, Գարեգին Բ-ին սատարող հոգևորականները, այլև բազմաթիվ հավատացյալներ, ընդդիմադիր ուժերի համակիրներ։ Այսինքն՝ պաշտպանների շարքերում նույնպես մի քանի հազար հոգի կարող են կանգնել։

Գրոհողների և պաշտպանների ուժերի գրեթե հավասարությունը, հավանաբար, թույլ չի տա գրոհն ավարտին հասցնել դեկտեմբերի 18-ին։ Հետևաբար՝ հանրահավաքը կարող է վերածվել նստացույցի, և ՔՊ-ականները մի քանի քահանաների հետ միասին նստացույց կսկսեն Էջմիածնում, Մայր Աթոռի մոտ։ Այսպիսով՝ ենթադրելի է, որ դեկտեմբերի 18-ին սկսվելու է Մայր Աթոռի պաշարումը։

Վստահաբար կարելի է ասել, որ դեկտեմբերի 18-ի հանրահավաքը ուժերի ստուգատես է և մարտի հետախուզություն։ ՔՊ-ն այսպիսով կպարզի, թե վճռական գրոհին քանի՞ մարդ կհամարձակվի մասնակցել։ Մի բան է՝ Նիկոլ Փաշինյանի հետևից պատարագի մասնակցելը, լրիվ այլ է Վեհարանի գրոհին մասնակցելը։ Այս դեպքում որոշակի համարձակություն է պահանջվում, քանի որ պաշտպանների շարքերը ևս նոսր չեն լինելու։ Եվ այս դեպքում ոչ բոլոր ՔՊ-ականները կմասնակցեն գրոհին, եթե ՔՊ-ն նրանց հարկադրաբար չներգրավի։

ՔՊ-ին հավանաբար՝ հետաքրքիր է լինելու նաև, թե ովքեր են կանգնելու պաշտպանների դիրքերում։ Նրանց մեծ մասը սովորական քաղաքացիներ են, որոնք չեն աջակցում Փաշինյանի օրակարգին։ Այս առումով՝ դեկտեմբերի 18-ի հանրահավաքն ավելի շատ հետախուզական նպատակ է հետապնդում, պարզելու, պաշտպանների դիրքերի ամրությունը։

Մտահոգիչն այն է, որ ՔՊ-ականներն ատելությամբ են լցված ժողովրդի հանդեպ։ Եվ չի բացառվում, որ Փաշինյանի հրահանգով բռնություն կկիրառվի ժողովրդի նկատմամբ։ Սա անցանկալի է։ Հետևաբար՝ պաշտպանները պետք է առավելագույնս զգույշ լինեն ու նման առիթ չտան գրոհողներին։ Այսինքն՝ կարևոր է, որ պաշտպանությունը կազմակերպվի խաղաղ։ Այս մարտավարությունը կարող է զինաթափել գրոհողներին, զրկել նրանց բռնություն կիրառելու հիմքերից։

Պատկերավոր ասած՝ դեկտեմբերի 18-ին ՔՊ-ն, ըստ էության՝ հետախուզություն է կազմակերպելու։ Եվ չի բացառվում, որ տեսնելով պաշտպանների հանդարտությունն ու հաստատակամությունը, Փաշինյանը կհրաժարվի պաշարումից, նստացույցից, բռնություն կիրառելուց, ի վերջո՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել