Սպորտ 10 ամիս առաջ - 19:49 16-12-2025

Վլադիմիր Սանոսյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թ. լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» մրցանակի քվեարկության արդյունքները:

Հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը: 29-ամյա Սանոսյանը ստացել է 6 ձայն: Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 1 գոլային փոխանցումով:

Հայաստանի հավաքականն այս օրերին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է Երևանում կայանալիք միջազգային ընկերական մրցաշարի, որին մասնակցելու են նաև Մոլդովայի, Ղրղզստանի և Վրաստանի հավաքականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում