Արտաքին 10 ամիս առաջ - 23:13 16-12-2025

Գերմանիայի զբոսաշրջային շուկայում Եգիպտոսը հաղթում է Թուրքիային

Գերմանիայի զբոսաշրջային ոլորտում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Եգիպտոսը, առաջարկելով ավելի հարմար գնային պայմաններ, 2026-ին ևս կշարունակի ակտիվ մրցակցել Թուրքիայի հետ։

2025-ին Եգիպտոսի մասնաբաժինը գերմանական զբոսաշրջային շուկայում աճել է մոտ 15%-ով և կանխատեսվում է, որ այն կպահպանի իր գրավչությունը նաև գալիք տարում։

Գերմանացի տուրօպերատորների կարծիքով՝ Եգիպտոսը գերմանացի զբոսաշրջիկների համար առանձնանում է մատչելի փաթեթներով, հյուրընկալության կարողություններով և տարվա բոլոր եղանակներին առաջարկվող հանգստի հնարավորությամբ։

Գերմանական «FVW» պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով՝ մասնակիցների 48%-ը կարծում է, որ Եգիպտոսն ապագայում ևս կշարունակի շուկայի մասնաբաժին խլել Թուրքիայից, մինչդեռ միայն 17%-ն է այս աճը համարում ժամանակավոր։ Միաժամանակ հարցվածների 35%-ը նշել է, որ առաջիկայում գերմանական շուկայում կարող են ակտիվանալ նաև Բուլղարիան և Թունիսը։

Մասնագետները նշում են, որ 2026-ին մրցակցությունը կձևավորվի հիմնականում գների, ծառայությունների բազմազանության և ուղղությունների իմիջի շուրջ, իսկ գերմանական զբոսաշրջային շուկայում Եգիպտոսի դիրքերի ամրապնդմանն ուշադիր հետևելու են ինչպես Թուրքիան, այնպես էլ միջերկրածովյան այլ երկրներ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին