Արտաքին 10 ամիս առաջ - 19:10 14-12-2025

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Բեռլին՝ Զելենսկու հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Բեռլին, որտեղ, ինչպես սպասվում է, տեղի կունենան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ քննարկումները։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Նրանց ժամանման մասին հայտնել են DPA-ն և Associated Press-ը: Սպասվում է, որ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ու եվրոպացի առաջնորդները: Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել Ուիթքոֆի և Քուշների Բեռլին ժամանումը:

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Եվրոպայում կայանալիք բանակցություններին, եթե դա իմաստ ունենա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ժամանել է Բեռլին, այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։

Ուկրաինայի առաջնորդն այսօր ավելի վաղ հայտարարեց, որ այժմ պատրաստվում են ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին և, որ Բեռլինում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:

«Ամենակարևորը, ես կհանդիպեմ նախագահ Թրամփի դեսպանների հետ, ինչպես նաև հանդիպումներ կլինեն մեր եվրոպացի գործընկերների, բազմաթիվ առաջնորդների հետ՝ խաղաղության հիմքերի՝ պատերազմին վերջ դնելու քաղաքական համաձայնագրի վերաբերյալ։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար: Այս օրերի ընթացքում Բեռլինում մենք հնարավորինս ակտիվ և կառուցողական կաշխատենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իսկապես համաձայնագիրը նորմալ պայմանների բերել», - գրել էր Զելենսկին:

Բեռլինում սպասվող բանակցություններից առաջ Զելենսկին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր հավակնություններից՝ որպես փոխզիջում՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար: Ուկրաինայի նախագահն ասել է, որ խաղաղության ծրագիրը բոլորին դուր չի գա. «Իհարկե, ցանկացած ծրագրի ձևաչափում կան բազմաթիվ փոխզիջումներ: Ամենակարևորն այն է, որ ծրագիրը լինի հնարավորինս արդար, հատկապես Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանն է սկսել պատերազմը», - ընդգծել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց