Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:56 11-12-2025

Քրեական գործերի ուժը. ինչպես վերափոխվեց Նավասարդ Կճոյանը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024 թ. սեպտեմբերի 6-ին մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցը՝ ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականին Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը հրավիրվել էր դատախազության համապատասխան վարչություն, որտեղ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրվում է նրան պատկանող գույքի օրինականությունը։

2025 թ. սեպտեմբերին դատախազությունը կրկին դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ այս անգամ պահանջելով հարկադիր դադարեցնել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող հողամասի կառուցապատման իրավունքը։ Գործը քննվում է դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում և ներկայումս գտնվում է քննության փուլում։

Նշենք, որ Նավասարդ Կճոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՍԵ-ի դեմ իրականացվող արշավում։

Oragir.News–ի հետ զրույցում իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը արձանագրեց, որ գործի շուրջ հստակ քաղաքական ենթատեքստ կա։

«Մեզ բոլորիս հայտնի է, որ այս տարվա հունիսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի արշավ է սկսել եկեղեցու դեմ, և այդ արշավը պարբերաբար նոր փուլերի է անցնում։ Փորձ է արվում ազդեցություն գործադրել հոգևորականների վրա, նրանց շրջանում ձևավորել աջակցություն, որպեսզի կյանքի կոչվեն եկեղեցու դեմ մշակված գործընթացները։ Ես բազմիցս եմ գնահատել այդ քայլերը՝ նշելով, որ դրանք հակաիրավական և հակասահմանադրական են, քանի որ վարչապետը կարող է իրականացնել միայն այն լիազորությունները, որոնք նրան վերապահված են Սահմանադրությամբ և օրենքներով։

Այս մասին խոսել եմ նաև այն օրը, երբ 10 հոգևորականներ իրենց աջակցությունը հայտնեցին հայտնի նախաձեռնությանը։ Գոյություն ունի «դավաճանության կամ ճամբարափոխության չորս հիմնական դրդապատճառների» սխեմա, և այս գործընթացը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Այդ նույն տրամաբանությամբ ենթադրելի է, որ որոշ հոգևորականների նկատմամբ կարող են գործադրվել ճնշումներ, որպեսզի նրանք հանդես գան իրենց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։

Կարող ենք արձանագրել, որ իրավիճակը քաղաքականացված է։ Քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ իրավական գործընթացները շահագործվում են քաղաքական նպատակներով, ես կարող եմ թույլ տալ նման գնահատական։ Այո, գործի վերաբացումը շատերի կողմից ընկալվում է որպես ճնշման գործիք՝ կոնկրետ այդ արքեպիսկոպոսի նկատմամբ»,– նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին