Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 20:08 11-12-2025

Ժաննա Անդրեասյանը Վարշավայում ներկայացրել է թանգարանների ոլորտում իրականացվող բարեփոխումները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վարշավայում այցելել է մշակութային մի շարք հաստատություններ՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարի առաջին կանգառը Վարշավայի ազգային թանգարանում էր: Տնօրեն Ագնեշկա Լայուսի ուղեկցությամբ ՀՀ պատվիրակության անդամները շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ցուցանմուշներին, քննարկել համատեղ նախաձեռնությունների և փորձի փոխանակման հնարավորությունները: Ագնեշկա Լայուսի խոսքով՝ թանգարանում շուրջ 1 մլն նմուշներ կան, այդ թվում՝ հայ հեղինակների կողմից ստեղծված:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանի պատմության թանգարանը միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության և համատեղ ցուցադրությունների կազմակերպման հաջող փորձառություն ունի:

Մասնավորապես՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում ավելի քան 6 ամիս ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը՝ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ համադրմամբ:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ 2025 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի մարտի 21-ը Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Լուվրի թանգարանից 16 եզակի արևելաքրիստոնեական արվեստի գլուխգործոցներ (4-19-րդ դդ․), որոնք համադրվել են ՀՊԹ-ի ավելի քան 20 արժեքավոր հայկական նմուշների հետ՝ ընդգծելով Հայաստանի և Արևելքի մշակութային կապերը: Քննարկվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցադրության հնարավորությունը Վարշավայի ազգային թանգարանում:

Երկկողմ ցուցադրությունների կազմակերպման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական բաղադրիչը՝ երկու երկրների մշակույթների պատմության ուսումնասիրության և ճանաչողության բարձրացման նպատակով: Նշվել են հատկապես նումիզմատիկայի, գտածոների և հնագիտության ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումն ու ցուցադրությունների կազմակերպումը:

Նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ ցուցադրությունները մշակութային երկխոսության լավագույն օրինակ են և նպաստում են տարածաշրջանի պատմության համակողմանի ներկայացմանն ու խաղաղության ամրապնդմանը, որին միտված է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ լեհական կողմի հետ արդեն իսկ հաջող համագործակցություն է ձևավորվել հնագիտական պեղումների ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-լեհական արշավախմբի կողմից Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող պեղումներն ու ընդգծել, որ հայ մասնագետների հետ արդեն տևական ժամանակ աշխատում է նաև լեհ հնագետ Մատեուշ Իսկրան: Ժաննա Անդրեայսանը ներկայացրել է նաև թանգարանների ոլորտում իրականացվող բարեփոխումները, «Թանգարանների մասին» օրենքի նոր փոփոխությունները:

Անդրադարձ է եղել թանգարանների և հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցությանը, կարևորվել է վերականգնող մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը:

Հաջորդաբար նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Վարշավայի թագավորական ամրոցի թանգարան, հանդիպել տնօրեն Մալգորզատա Օմիլանովսկա-Կիլյաչցիկի հետ: Նշվել է, որ թանգարանին է փոխանցվել «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի հավաքածուն, որում ընդգրկված են շուրջ 600 գորգեր:

Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանների հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը: Այցելություն է եղել նաև Ֆրեդերիկ Շոպենի թանգարան:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց