Ուղիղ եթեր
Սպորտ 5 ամիս առաջ - 18:23 11-12-2025

Մեսսին Կալկաթայում կմասնակցի իր արձանի բացման արարողությանը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հնդկաստանում կբացի իր արձանը։
38-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում կլինի եռօրյա այցով։

Մի շարք միջոցառումներ կանցկացվեն Կալկաթայում, Հայդարաբադում, Մումբայում և Դելիում։ Նրան կմիանան Լուիս Սուարեսը և Ռոդրիգո Դե Պոլը։

Կալկաթայում Մեսսին կբացի իր արձանը. հուշարձանն ունի ավելի քան 20 մետր բարձրություն։

Երկրպագուները կկարողանան այցելել նաև արգենտինացու երկրպագուների գոտի, որտեղ տեղադրված է ֆուտբոլիստի՝ գահին նստած, բնական չափերի քանդակը։ Սենյակը զարդարված է նրա գավաթների կրկնօրինակներով։