Արտաքին 10 ամիս առաջ - 20:04 11-12-2025

Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD)՝ այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:06-ի սահմաններում:

Ցնցման էպիկենտրոնը եղել է 6.97 կմ խորության վրա: Այն զգացվել է նաև Իզմիր, Քյութահյա և որոշ այլ նահանգներում ևս: Երկրաշարժից հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն: Վերջիններս, դիմելով երկրաշարժի էպիկենտրոնում գտնված քաղաքացիներին, գրել են. «Անցած լինի, այլևս չկրկնվի»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց