Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:00 11-12-2025

200-850 հազար դրամ․ Ջերմուկում Ամանոր նշելը կրկին թանկ հաճույք է դարձել

Ամանորին ընդառաջ Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներում գնային պատկերը։ Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք Ծաղկաձորին, Դիլիջանին և Աղվերանին։

Այս անգամ «կանգ առանք» Ջերմուկի հյուրանոցների վրա, որտեղ, ինչպես հայտնի է, հիմնականում առողջարանային համալիրներ են։

Այսպես․ Olympia առողջարանում երկու անձի համար նախատեսված 5 օրյա ամանորյա փաթեթը սկսվում է 600 000 դրամից։

Փաթեթները ներառում են շքեղ տոնական երեկո, կենդանի երաժշտություն, հանդիսավար, Ձմեռ պապ, բուժական ծառայություններ, լողավազան, շոգեբաղնիք և մարզասրահ։

Nairi հյուրանոցում 5 օրյա փաթեթի արժեքը ստանդարտ երկտեղանոց համարում 400.000 դրամ է, լյուքս համարում՝ 600.000 դրամ։ Արժեքի մեջ ներառված է տոնական ընթրիք, շոու ծրագիր, երկու անգամյա սնունդ, խաշի հյուրասիրություն, թենիս, բիլիարդ, մանկական խաղասենյակ, ավտոկայանատեղի, լողավազան։

Jermuk Hotel & SPA-ում երկտեղանոց՝ առանց բալկոն Classic սենյակի մեկ օրն արժե 55 000, իսկ Classic view բալկոնով սենյակինը՝ 60 000 դրամ: Գները ներառում են երեք անգամյա սնունդ, 35-ից ավել բուժական պրոցեդուրաներ, լողավազան, շոգեբաղնիք, ջակուզի և մարզասրահ:

Ամանորյա 5-օրյա փաթեթները ներառում են գալա ընթրիք՝ «Հալվա» բենդի, DJ և հաղորդավարի մասնակցությամբ, մանկական ծրագիր՝ մուլտհերոսների մասնակցությամբ։ Երեք անգամյա սնունդ՝ բոլոր օրերին։ Մինչև 40 տեսակի բուժական պրոցեդուրաներ (հունվարի 3-ից), լողավազան, շոգեբաղնիք, ջակուզի, մարզասրահ։ Երկտեղանոց Classic ֆրանսիական պատշգամբով սենյակի ամանորյա 5-օրյա փաթեթն արժե 800 000, իսկ Classic view պատշգաբով սենյակինը՝ 850 000 դրամ:

Armenia հյուրանոցում 6-օրյա ամանորյա փաթեթները՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը, ներառում են բոլոր առողջարար և վերականգնող պրոցեդուրաները։

Այսպես․ երկու անձի համար երկանգամյա սնունդ՝ գումարած բուժական ծառայությունները կարժենա 625 000 դրամ։ Մինչև 5 տարեկան երեխայի համար անվճար է, 5-ից բարձր տարիքի երեխայի համար մեկ օրվա գինը՝ 30 հազար դրամ։ Փաթեթը ներառում է ամանօրյա տոնական ծրագիր, դասական երաժշտության երեկո, DJ, ազգային երգ ու պար։

Չորս օրվա համար նախատեսված փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը, 2 անձի համար կարժենա 450 000 դրամ։ Այն իր մեջ ներառում է երեք անգամյա սնունդ, ամանորյա տոնական ծրագիր, դասական երաժշտություն, DJ, ազգային երգ ու պար։

Jermuk Moscow առողջարանային համալիրում ամանորյա փաթեթը ներառում է տոնական միջոցառումներ, սնունդ, DJ, երգ ու պար, բուժական պրոցեդուրաներ , Ձմեռ Պապ ու նվերներ։

Տոնական փաթեթների գինը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 1 անձի համար սկսվում է 200 000 դրամից, 31-ից հունվարի 5-ը՝ 250 000 դրամ, 31-ից հունվարի 07-ը՝ 300 000 դրամ։
Տեղեկացանք նաև, որ այստեղ ազատ սենյակները քիչ են մնացել։

Anush հյուրանոցում Նոր Տարվա փաթեթի (դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ի առավոտյան) արժեքը մեկ անձի համար 260.000 դրամ է։ Այն ներառում է ամանօրյա 3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, տոնական և ժամանցային ծրագիր։ Դեկտեմբերի 31-ին՝ տոնական ընթրիք, DJ, երաժշտական ծրագիր, Ձմեռ Պապ և անակնկալներ, հունվարի 2-ին՝ խաշի հյուրասիրություն։

Ջերմուկի Ararat մոր և մանկան առողջարանի ամանորյա փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6, ներառում է գալա ընթրիք, հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան ընթրիք, մանկական շոու ծրագրեր՝ ծաղրածու, խաղավար, Ձմեռ պապ, Ձյունանուշ, 30-ից ավելի առողջարանային բուժումներն ու 3-անգամյա սնունդ։

«Մենք առաջարկում ենք 4 դասի սենյակներ։ Մեկ անձի համար էկոնոմ դասի սենյակը կարժենա 211 200 դրամ, կլասիկ դասի սենյակը՝ 220 200 դրամ, ստանդարտ դասի սենյակը՝ 237 000 դրամ, կոմֆորտ դասի սենյակը՝ 261 000 դրամ։ Երեխաների համար գործում են զեղչեր՝ ըստ սենյակի դասի և տարիքի»,- նշեցին առողջարանից։

Հավելենք, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում ամանորյա ամրագրումներ ընդհանրապես չկային, հյուրանոցներն ու առողջարանները դատարկ էին, ինչի պատճառով գները իջել էին, իսկ այսօր, ինչպես պարզվեց, ազատ տեղեր գրեթե չկան, իսկ գներն էականորեն բարձրացել են։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ