Մամուլ 10 ամիս առաջ - 09:08 11-12-2025

Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը... 1500 ընտանիք: Այս տարվա. նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն՝ բնակարան ունենալ:

Սրանք իրականում սոսկ թվային կամ վիճակագրական տվյալներ չեն: Այս տվյալները պարզապես ցուցիչ են, թե ինչ են «շնչում» Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ: Այսինքն, բացի նրանից, որ Արցախը ճանաչեցին ադրբեջանական ու, ըստ էության, հանձնեցին թշնամուն, բացի այն, որ իրենց քաղաքականությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հիմա էլ փաշինյանենք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան: Հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և հեռանան: Ու շատերն են հեռացել, նկատենք:

Սա ավելին է, քան խայտառակությունը: Երկու տարվա ընթացքում 25 հազար ընտանիքից բնակարան կարողացել է ձեռք բերել 1500-ը: Սա բռնագաղթի ենթարկված ընտանիքների հազիվ 6 տոկոսն է կազմում: Սա նշանակում է, որ Փաշինյանի քպական իշխանությունը ոչ մի ծրագիր էլ չի իրականացնում, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար բարձրաձայնում են շատ փորձագետներ, նաև արցախցիներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ, և այդ թվում՝ մեր թերթի էջերում: Կամ... իրականացնում է. ուղղակի արցախցիներին Հայաստանից դուրս մղելո՛ւ ծրագիր:

Թերևս տեղին է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի համար իրենց իշխանությունից շատ ոչ մեկը ոչինչ չի արել: Դե, իհարկե, Փաշինյանից ու ՔՊ-ից առավել ուրիշ ո՞վ կարող էր նման բան անել, որ Արցախը հայաթափվեր, քիչ է, դեռ մի բան էլ սոցիալական ծանր վիճակի մեջ պահեին հայրենազրկման ենթարկված, հաշված ժամերի ընթացքում տուն-տեղ, գյուղ-շեն, քաղաք, նախնյաց գերեզման, վանք ու եկեղեցի, ամեն ինչ կորցրած Արցախի հայությանը...

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան