Ներքին 3 տարի առաջ - 16:52 24-10-2022

N զորամասի զուգարանը՝ զինվորի նկատմամբ վերաբերմունքի ևս մեկ ցուցիչ


Սա զուգարան է․ ինչպես ասում են՝ N զորամասի զուգարանը։ Սա կտրած ժանգոտ խողովակ է, որ շուռ են տվել փոսի վրա, կեսից կտրել՝ դուռ բացել։ Սա ևս մի վկայություն է՝ ինչպես է իշխանությունը մտածում զինվորի մասին, ինչպես են հոգում այն հանրահռչակված ելակն ուտելուց հետո բարձր լեռնային այս գոտում ծառայությունն անցկացնող զինվորի մասին։

Սա այն զուգարանն է, որից ձգտում են օգտվել N զորամասի բոլոր զինվորները, քանի որ մյուսն ավելի վատ վիճակում է, նաև դուռ չունի։

Իսկ սա սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի խոսքն է․ «Պատասխանատու հայտարարում եմ, որ չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով։

Ես ասել եմ՝ այո՛, կարող ենք և համոզված եմ, որ կարող ենք։ Ի՞նչ եմ արել՝ մի քանի դրվագի մասին խոսել եմ և փորձել եմ էդ կամքը նաև մեր որոշ բարձրաստիճան զինվորականների մոտ ձևավորել։

Ես առաջին անգամ պատերազմի մեկնարկից հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և բաճկոնի խնդիր։ Ինձ արձագանքում են, թե ՍՌՏ չգիտեմ որերոդ ծրագրի, չգիտեմ որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բաճկոն։ Կներեք, բայց վարչապետը պարտավոր չէ 120 էջանոց փաստաթուղթը կարդա ու ասի՝ վայ էս ի՞նչ ա գրված էստեղ։ Ինձ ինչ զեկուցվել է, որ պետք է բանակի համար, բանակը դա ստացել է։ Ինձ եկել ասել են, որ 15 մլրդ է պետք, որ բանակի սնունդը նորմալ ապահովվի, ասել եմ՝ կտանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիմա հարց․ ո՞վ է թաքցրել Փաշինյանից, որ այսպիսի մի շինություն է զինվորների զուգարանը․ որքան էլ փոքր զորամաս լինի N-ը, այնուամենայնիվ, առավոտյան խնդիր է այսպիսի զուգարան ունենալը՝ ողջ զորամասի համար։ Ըստ այդմ, ո՞ր այլընտրանքային զուգարան ունեցող բարձրաստիճանն է աչք փակել այս խնդրի վրա։ Ո՞վ է մեղավոր, և կլինի՞ արդյոք պատասխանատու։

Եվ պատասխան բոլոր նրանց, որ կգրեն, թե ինչպես ենք համարձակվում հրապարակել ռազմական գաղտնիք․ զուգարանը տեսանելի է կենտրոնական փողոցից, որ, բնականաբար, երթևեկելի է բոլորի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել