Ուղիղ եթեր
Սպորտ 5 ամիս առաջ - 20:03 10-12-2025

Հովհաննես Բաչկովը ևս նվաճել է ԱԱ կիսաեզրափակչի ուղեգիր

Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակչի ուղեգիրը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:

Հայ ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ էր հասցնում, բայց բելառուս բռնցքամարտիկը նույնպես ամրակազմ էր ու արժանի պայքար մղեց։

Այսուհանդերձ Բաչկովի մեծ փորձն ու որակները նրան հնարավորություն տվեցին հերթական անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։