Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը։
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։