Ստեփանակերտում հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս խմելու ջուր են հասցնում
copy image url

Ստեփանակերտում հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս խմելու ջուր են հասցնում

Ներքին 3 տարի առաջ - 19:08 12-08-2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին:

Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում:

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը: