Արտաքին 10 ամիս առաջ - 21:45 10-12-2025

Թուրքիան կրկին կարող է ներառվել F-35-ի ծրագրում

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա դրական հարաբերություններն ապահովել են արդյունավետ քննարկումների հնարավորություն՝ F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ:

«Նախագահ Թրափմի և նախագահ Էրդողանի դրական հարաբերությունները նոր համագործակցության մթնոլորտ են ստեղծել և դա էլ ճանապարհ է հարթել այս հարցում մոտավորապես 10 տարվա ընթացքում մեր կողմից իրականացրած ամենաարդյունավետ շփումների համար»:

Բարրաքը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի հետ այժմ շարունակվում են բանակցությունները կործանիչների ծրարգրում կրկին ներառելու և ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ:

Բացի այդ վերջինս հայտարարել է, որ կործանիչների ծրագրին վերադառնալու համար Թուրքիան պետք է չօգտագործի և չտիրապետի S-400-ները և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին բանակցությունները կավարտվեմ թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Թուրքիայի անվտանգային կարիքներին համապատասխան արդյունքներով:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց