Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 17:08 10-12-2025

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց. Սրբուհի Գալյան

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք էական դրական առաջընթաց, այն տեսանկյունից, որ պետությունում այլևս գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են արձագանքելու կոռուպցիոն դեպքերին, գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են սահմանելու և հասնելու պատասխանատվությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ Գալյանի՝ կոռուպցիայի մասով մամուլի հրապարակումները խոսում են այն մասին, որ մեր երկրում կոռուպցիաները բացահայտվում են։

Լրագրողի հարցին, թե տարբեր պաշտոնյաներ իրենց պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել են թանկարժեք առանձնատներ, բնակարաններ գնել, դա արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Գալյանը պատասխանեց. «Դուք բոլորի հայտարարագրերին հասանելիություն ունեք, կարող եք բացել, տեսնել յուրաքանչյուրի հայտարարագիրը, համեմատել ծախսերի հետ և հասկանալ՝ ձեռքբերումներն արդյոք հիմնավորվա՞ծ են եկամուտներով, թե՞ ոչ։ Եթե ունեք մտահոգություն ինչ-որ մեկի հայտարարագրի վերաբերյալ, ազատ եք դիմում ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և այն սիրով կզբաղվի հայտարարագրի վերլուծությամբ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են