Մամուլ 10 ամիս առաջ - 09:10 10-12-2025

Ինչո՞ւ է Բերդի համայնքապետը դիմել իրավապահներին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հաղորդում է տվել, որ Էդգար Բաբայանը եւ Ազնիվ Մաթեւոսյանը պարբերաբար իր անձը նվաստացնող արտահայտություններով Ֆեյսբուքում հրապարակումներ են կատարել՝ վնասելով իր պատիվն ու արժանապատվությունը։ Համայնքի ղեկավարը իրավապահներին ներկայացրել է նաեւ նշված հրապարակումների՝ Ֆեյսբուքից արտատպված փաստաթղթերի պատճեները։ Դրանք ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Աստղիկ Հակոբյանն ինձ հայտնեց, որ Էգգար Բաբայանը Բերդ քաղաքում առանց շինթույլտվության, ապօրինի շինարարություն է արել։ Չնայած համայնքապետարանի զգուշացումներին՝ նա շարունակել է ապօրինի շինարարությունը։ Այդ պատճառով Բերդի համայնքապետարանն այս տարի Է․ Բաբայանին տուգանել է 750 հազար դրամի չափով։ Բաբայանը հրաժարվել է վճարել տուգանքը, Բերդի համայնքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։

Իսկ Ազնիվ Մաթևոսյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, եղել է հարկեր հավաքող։ Նրա կենսաթոշակային տարիքը լրացել է, դրանից հետո Բերդի համայնքապետարանը նրա հետ մեկ տարի ժամկետով աշխատանքային, քաղաքացիա-իրավական պայմանագիր է կնքել։ 2024 թվականի սկզբին Ա․ Մաթևոսյանը դիմում է գրել, աշխատանքից ազատվել։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ազատվելուց հետո Ա․ Մաթևոսյանը փոշմանել է, որ աշխատանքից ազատվել է, նա համայնքի ղեկավարի դեմ դիմումներ է գրել վարչապետին։ Աստղիկ Հակոբյանն ասաց, որ Է․ Բաբայանի և Ա․ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումներում իր հասցեին զրպարտչական բնույթի և անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ կան։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա