Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բուժակների համահայկական ասոցացիա» ԱՀԿ ղեկավար Սերգեյ Մխիթարյանին։
Նրա հետ խոսել ենք ՊՆ-ում առկա խնդրների, բուժծառայության աշխատանքների պլանավորման ու վերահսկման, բուժանձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու, դեղորայքի մատակարարման, բուժակների և բուժքույրերի պարբերական վերապատրաստում կամ որակավորման բարձրացման ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ։
Նրա դիտարկմամբ՝ բուժաշխատողները վերապատրաստում են 3 տարին մի անգամ, ինչը խնդիր է։
«Յուրաքանչյուր հարց, ինչը վերաբերվում է զինվորի և սպայի առողջությանը, պետք է արագ արձագանքման մեխանիզմ ձևավորվի: Արձագանքման մեխանիզմի շեշտը հիմնականում դնում ենք պատերազմական իրավիճակին, ինչ ձևով է իրականացվում բուժծառայության մարտավարական պլանը։ Նշեմ, որ 2020 թվականի պատերազմի և ոչ միայն նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերը երբ որ եղան մահացությունների մեծ մասը չնշեմ դա սուտ կլինի, որոշ չափ մահացությունների պատճառը հենց եղել է բուժծառայության սպասարկման, այսինքն սխալ մարտավարության պատճառը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․