Ներքին 10 ամիս առաջ - 14:49 07-12-2025

Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է

Տավուշի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաներից կողմից իրենց համադասարանցուն ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ, ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին»,- ի պատասխան միջադեպի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։

Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տավուշի մարզում մի խումբ երեխաներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»