Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 22:00 06-12-2025

Պիտի շարունակենք ծառայել մեր ժողովրդին՝ մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ․ Գարեգին Բ

«Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին՝ լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարինկացության՝ տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության, մենք որպես Հայրապետ հայոց՝ եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ՝ մեր հոգևոր դասի հետ միասին, մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին»,- այս մասին օդանավակայանում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով իրեն դիմավորելու եկած քաղաքացիներին։

Վեհափառն այնուհետև իր խոսքը շարունակեց․ «Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, մենք կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրսիրությունը՝ որպես բարձրագույն արժեքներ, դարձնել հիմը՝ մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»։

Ամենայն հայոց կաթողիկոսն այնուհետև քաղաքացիների ու հոգևորականների հետ տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։

Աղոթքից հետո Վեհափառը քայլեց իրեն դիմավորելու եկած քաղաքացիների հետ մինչեւ մեքենա, ապա Նաթան սրբազանի հետ նստելով մեքենան` հեռացավ օդանավակայանից։

Հավաքվածները նրան ճանապարհեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկելով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին

Ձեզ գուցե հետաքրքրի