Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:00 06-12-2025

Խարբերդում անձրևաջրերը լցվել են մարդկանց տներ. համայնքապետարանում լուռ են

Նոր Խարբերդ համայնքի 12 փողոցի բնակիչները երկար ժամանակ է ինչ կանգնած են են անձրևաջրերի խնդրի առաջ։ Անձրևաջրերը լցվում են բակերն ու նկուղները։ Մարդիկ ասում են՝ պատճառը վատ և սխալ արված ճանապարհաշինարարական աշխատանքներն են։

Թեև բազմիցս դիմել են տարբեր կառույցների, ասում են՝ լուծում դեռ չկա։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմում է, որ խնդիրը սկսվել է այս ամռանը, երբ աշխատողները եկել են ջրագծերը փոխելու։

«Ամռանը եկան, ջրագծերը փոխեցին, փոսեր փորեցին։ Մենք չենք կարող ամեն րոպե հետևել, տեսնել՝ ինչ են անում, բոլորս էլ մեր գործերով ենք զբաղված։ Հետո ամբողջ փողոցը 25 սմ բարձրացրին։ Մեր դիտահորը (լյուկը) փոքր էր, իրենք կենտրոնական հատվածում դրեցին մեծը, բայց փորելու արդյունքում հանված հողը չտարան, թողեցին էդտեղ»։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ աշխատողներն անտեսել են փողոցի բնական թեքությունը․ «Մեր փողոցը թեքություն ունի, իրենք թեք մասը բարձրացրին ու հիմա ջուրը գնալու տեղ չունի, լցվում է մեր տները։ Ոչ մի նկուղ, ոչ մի սենյակ չի դիմանում էդքան ջրին»։

Վերջին անձրևներից հետո մարդիկ ստիպված են եղել դուրս գալ բակ և ձեռքով հեռացրել ջուրը, որպեսզի տուն չլցվի. «Վերջերս անձրև եկավ, տղամարդկանց հետ, թրջված, ջուրը մաքրում էինք, որ տները չլցվի։ Առաջին դեպքը չէր, բայց ամեն անգամ ավելի վատ է լինում»,- ասում է բնակիչը՝ նշելով, որ դիմել են բազմաթիվ կառույցների։

Բնակիչը պատմում է, որ այս ընթացքում դիմել է՝ քաղաքապետարան, թաղապետարան, թեժ գիծ, Ղարաբաղցյան ՍՊԸ կազմակերպություն, ինչպես նաև գրել է բողոք-դիմում։

«Նկարներ եմ արել, վիդեոներ եմ արել, անգամ ջուր եմ լցրել, որ ցույց տամ՝ ջուրը տեղ չունի գնալու։ Գնացել եմ, խոսել եմ բոլորի հետ։ Ամեն տեղից ասում են՝ կգամ, կտեսնեմ… հետո այլևս պատասխան չկա»,- պատմում է մեր զրուցակիցը։

Բնակիչներն ասում են, որ վերանորոգող կազմակերպության՝ Ղարաբաղցյան ՍՊԸ-ի հասցեն նշված է Ազատության 5/11, իրականում Ամիրյան փողոցում է, բայց նրանց հետ հանդիպելը խնդիրը չի լուծել։

Բնակչի խոսքով՝ վերջին անգամ «Ղարաբաղցյան-Շին ՍՊԸ»-ից աշխատողներ են եկել, սակայն լուծում առաջարկելու փոխարեն ասել են, որ հող լցրեք ձեր տան դիմաց՝ բարձրացրեք, մենք չենք կարող հավասարեցնել, որովհետև փորելու սարք չունենք. «25 սմ արդեն բարձրացրել են, եթե ես էլ բարձրացնեմ, իմ դարպասը չեմ կարողանա բացել»։

Բնակիչը վստահ է, որ ներկա վիճակը միայն իրեն չէ, որ անհանգստացնում է, հարևանները ևս նույն խնդրի առաջ են կանգնած։

Oragir.News-ը զրուցել է նաև հարևան բնակչի հետ, ով պատմել է հետևյալը. ««Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ն ոչինչ չի անում, որովհետև այս ջուրը մեր 4 հարևանների տներում է»։

Մինչև աշխատանքները սկսելը խնդիր չի եղել։ Մենք՝ բնակիչներս փորձել էինք վերանորոգել մեր դռան առջև, բայց եկան «վերանորոգեցին» ու հիմա ավերակ վիճակ է։ Մարդիկ չեն կարողանում կանգառ հասնել, մեքենաները խրվում են ցեխը, գումարային վնաս էլ են հասցնում մեզ»։

Նոր Խարբերդի վարչական ղեկավարի գրասենյակից ասացին, որ օրվա ընթացքում կկապվեն մեզ հետ, բայց աշխատանքային օրն ավարտվեց ու ոչ մի զանգ չստացանք։ «Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ի հեռախոսահամարը շատ զբաղված էր, անգամ զանգին չպատասխանեցին։

Oragir.News-ը պատրաստ է լսել նրանց բացատրությունները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»