Սպորտ 8 ամիս առաջ - 23:22 05-12-2025

Ծառուկյանը հիմար է և ձանձրալի. Փիմբլեթի սկանդալային հայտարարությունը

Բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ արտահայտություններ է արել թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հասցեին։ Փիմբլեթն UFC-ի վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

«Կշռման արարողության ժամանակ նա գլխով հարվածեց Հուկերին և քիչ էր մնում տապալեր ևս մեկ գլխավոր մենամարտ: Նրան ամբողջ կյանքում հովանավորել են և ամեն ինչ մատուցել արծաթե սկուտեղի վրա: Նա չի կարողանում իրեն տիրապետել: Ինչո՞ւ ընդհանրապես պետք է կշռման արարողության ժամանակ հարվածել մարդուն: Դա անմիջապես ցույց է տալիս, թե ինչպիսի հիմար է նա: Նա քիչ էր մնում մրցաշարը թողներ առանց գլխավոր մարտի. եթե Դեն Հուկերը գիտակցությունը կորցներ, մենամարտը կչեղարկվեր:

Իսկ հիմա նա նվնվում է, թե ինչու իրեն տիտղոսային մենամարտի հնարավորություն չեն տալիս: Պատճառն այն է, որ նրան անհնար է վստահել: Նա ինքն է ստեղծում խնդիրները: Կարծում է, թե քանի որ ընտանիքը փող ունի, իրեն ամեն ինչ կարելի է: Ո՛չ, դա այդպես չի աշխատում: Նա պետք է ձայնը կտրի և զբաղեցնի իր տեղը: Ոչ ոք չի ցանկանում դիտել նրա ելույթները. նա ձանձրալի է, իսկ նրա մարտերը՝ սարսափելի տաղտկալի: Չարլզ Օլիվեյրան երբեք անհետաքրքիր չի լինում, բայց Ծառուկյանը նույնիսկ նրա դեմ մենամարտը կարողացավ ձանձրալի դարձնել»,- Փիմբլեթի խոսքերն է մեջբերում BJ Penn-ը։

Հիշեցնենք, որ Փիմբլեթն օկտագոն դուրս կգա ժամանակավոր գոտու համար պայքարում հունվարի 25-ին՝ Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Ջասթին Գեյջին:

Armsport

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը